Անհրաժեշտ է հետեւել Ղարաբաղում հրադադարի պայմանավորվածությանը․ Հայաստանում ՌԴ դեսպան

20

Անհրաժեշտ է հասնել նրան , որ Ղարաբաղում հրադադարի շուրջ պայմանավորվածությունն այնպես պահպանվի, ինչպես համաձայնության են եկել Մոսկվայում։ Այս մասին հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

Դիվանագետի հավաստմամբ՝ ռուսական կողմից անհրաժեշտ ամեն ինչ արվում է, որ հրադադարի ռեժիմն իսկապես գործի։ «Ձեռնարկվում են ռուսական դիվանագիտության եւ անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի շատ ակտիվ ջանքերը, որպեսզի բախումները դադարեցվեն։ Մենք բոլոր կողմերի հետ շփման մեջ ենք»,- նշեց Կոպիրկինը։

Աղբյուր՝ News.am