Ալիև. «Ադրբեջանը արժանի պատասխան կտա այս ամենին»

230

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատասխանատու է Գյանջայի հրթիռակոծման համար», Twitter-ում գրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Այս ամենին ադրբեջանական կողմը կտա անհրաժեշտ պատասխանը», գրել է պետության ղեկավարը:

Ալիևը նշել է, թե Հայաստանը հրթիռային հարված է հասցրել Գյանջա քաղաքում բնակվող խաղաղ բնակչությանը՝ հրապարակավ խախտելով հրադադարի ռեժիմը:

Երկրի ղեկավարը «հրթիռակոծումը» որակել է որպես «ռազմական հանցագործություն», ինչպես նաև նշել, որ Հայաստանը հրապարակավ խախտել է Ժնևի կոնվենցիաները:

Նրա խոսքերով՝ «այդ հարձակումը հայկական ֆաշիզմի և բանակցությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի հերթական դրսևորումն է»։