Ալիևը հորդորեց մեծացնել Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան բանակցություններին

55

«Պետք է թարմացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ երկրների կազմը: Թուրքիայի դերը պետք է ամրապնդվի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբում կամ միջազգային որևէ այլ ձևաչափում», կարծում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մինսկի խումբը ներառում է համանախագահող երկրներ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ինչպես նաև Ադրբեջանը, Հայաստանը, Թուրքիան, Գերմանիան, Իտալիան, Ֆինլանդիան, Շվեդիան և Բելառուսը:

«Նոր կոնտակտային խմբի կամ աշխատանքային խմբի կազմը պետք է արտացոլի տարածաշրջանում առկա ուժերի հավասարակշռությունը։ Եթե ​​մենք ուզում ենք լուծել հակամարտությունը, ապա այն պետք է լուծվի նոր ձևաչափի շրջանակներում», ասել է Ալիևը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նա «դրական և կայունացնող» է որակել Թուրքիայի դերը աշխարհում և տարածաշրջանում:

Ալիևի խոսքերով՝ Անկարայի «հստակ դիրքորոշումը կանխել է երրորդ երկրների միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»: