Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Ռուսաստանից եկած ռազմական լրագրողի դեմ

54

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի դեմ: Նա մեղադրվում է «սահմանի ապօրինի հատման, հակապետական ​​կոչերի ու ահաբեկչության կոչերի» մեջ:

Գերատեսչությունը գրում է հետևյալը․

Ռուսաստանի քաղաքացի, WarGonzo նախագծի ստեղծող Պեգովը «Հայաստանի տարածքով, մտել է Խանքենդի և գրավյալ այլ բնակավայրեր: … Միևնույն ժամանակ, նա «հանցավոր հարաբերությունների մեջ է մտել» անձանց հետ Հայաստանում և Ադրբեջանի գրավյալ տարածքներում»: