Տարատեսակ խոսակցություններ են եղել իմ նշանակման հետ կապված. ՍԱՏՄ ղեկավար

29

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատման և նշանակման մասին մեկնաբանություն է արել.

«Ազատման պատճառ դարձավ զուտ այն փաստը, որ տարատեսակ խոսակցություններ են եղել իմ նշանակման հետ կապված, և ես շատ երկար ժամանակ ցանկանում էի  նոր կարգով նշանակվել, ևս մեկ անգամ մրցույթ անցնել, ինչով նաև վերջ դնել այդ անլուրջ զրույց-բամբասանքներին: Ցավում եմ, որ համընկավ այս ժամանակահատվածի հետ, բայց դիմումն արդեն գրել էի:

Էս մասով ավելացնելու ոչինչ չունեմ:

Շնորհակալ եմ բոլոր անհանգստացողներին և ուրախացողներին»։