Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են կրակի դադարեցման շուրջ․ Լավրով

134

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Մնացականյանի և Բայրամովի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ից սկսած դադարեցնել կրակի ռազմաճակատի ողջ երկայնքով։

Համատեղ ընդունված հայտարարույթան տեքստը կարդացել է ՌԴ ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։ Այնտեղ ասվում է, որ Հոկտեմբերի 10-ից ժամը 12։00-ից հումանիտար նպատակներով հայտարարվում է հրադադար, որի ընթացքում կողմերը պետք է կատարեն գերիների փոխանակում և զոհվածների մարմիների դուրս բերում ռազմաճակատային գոտուց, դա պետք է կատարվի միջազգային նորմերին համապատասխան, Կարմիր խաչի անմիջական մասնակցությամբ։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների անմիջական միջնորդությամբ Հայաստանը և Ադրբեջանը սկսում է բանակցություններ խաղաղ կարգավորման հարցի շուրջ։ Կողմերը հաստատում են նաև, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ։

Հայտարարության տեքստը ամբողջությամբ կարող եք կարդալ հետևյալ հղումով․ – Հայտարարություն