Համաճարակաբան․ Կորոնավիրուսին հարմար է ցանկացած եղանակ

38

Եղանակն ու խոնավության մակարդակը էապես չեն ազդում COVID-19-ի փոխանցման ինտենսիվության վրա, ասում է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ​​ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայան:

«Ցավոք, այն կանխատեսումները, որ ավելի տաք պայմանները նվազեցնում են COVID-19-ի տարածումը, չիրականացան: Դեռևս անհրաժեշտ են լրացուցիչ միջամտություններ վարակի տարածումը զսպելու համար», ասել է Պշենիչնայան:

Նա հավելել է, որ «վիրուսն իրեն հարմարավետ է զգում ցանկացած` թե՛ բարձր, թե՛ ցածր խոնավության պայմաններում, ինչպես նաև տարբեր ջերմաստիճաններում»: