ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Ամենավտանգավոր վերջին պահը

329

Անշուշտ մեր բանակի հրամանատարությունը գիտի, սակայն պարտք եմ համարում անձնական փորձից ելնելով հիշեցնել, որ հրադադարի հայտարարված ժամին նախորդող րոպեները սովորաբար լինում են ամենավտանգավորը եւ պաշտպանության առաջնագծում, եւ թիկունքում, եւ զինվորների, եւ խաղաղ բնակչության համար։ Այդ օրինաչափության պատճառների մեջ խորանալու պահը չէ հիմա, բայց պահն է զգուշացնելու, որ ե՛ւ ճակատում, ե՛ւ թիկունքում զգոնությունը պետք չէ կորցնել բնավ։ Նշանառությամբ եւ, ավելի հաճախ, «կույր» ռմբակոծությունները սաստիկ են լինում այդ րոպեներին, իսկ դիպուկահարները դուրս են գալիս՝ զգոնությունը թուլացածներին «որսալու» համար։

Մենք հաղթել ենք։ Նոր զոհեր պետք չէ թույլ տանք։

Հ.Ա.