Գիտնականներն ապացուցել են, որ մարդիկ դեռ էվոլուցիայի են ենթարկվում

33

Ըստ Ադելաիդայի համալսարանի՝ մարդիկ դեռ էվոլուցիայի են ենթարկվում: Դրա ևս մեկ ապացույցն է նախաբազկի լրացուցիչ զարկերակը։ Այն ունեցող մարդկանց թիվը, ընդամենը մեկուկես դարում 10%-ից հասել է 35%-ի: Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Anatomy-ում։

Այդպիսի փոփոխություններ կարող էին տեղի ունենալ միջին զարկերակի զարգացման մեջ ներգրավված գեների մուտացիաների կամ մայրերի առողջական վիճակի փոփոխությունների հետևանքով, կամ, միգուցե, միաժամանակ մի քանի պատճառներով: Գիտնականները կանխատեսում են, որ միջին զարկերակը մեծ թվով մարդկանց մոտ կլինի մինչև 2100 թվականը:

Ի դեպ, այն կարող է օգտագործվել անոթային փոխպատվաստումներ պահանջող վիրահատությունների ժամանակ: