Բաքուն ուզում է հետաքննվեն «քաղաքացիական ինքնաթիռներով զենքի առաքման մասին հաղորդագրությունները»

72

Ադրբեջանը դիմել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով հետաքննել «մարդասիրական օգնության քողի տակ» քաղաքացիական ինքնաթիռներով Հայաստանին զենքի առաքման մասին հաղորդագրությունները: Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Դրա համար օգտագործվում են ՀՀ կառավարության կողմից գրանցված ինքնաթիռները, ինչպես նաև օդանավերը, որոնցով իրականացվում են պաշտոնական ուղևորություններ դեպի արտասահման: Այս կապակցությամբ մենք դիմել ենք այս հարցը ուսումնասիրելու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով», ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հայտարարության, «նման գործողությունները հակասում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին 1944-ի կոնվենցիայի մի շարք հոդվածների»: