Ավելի քան մեկ ամիս Չինաստանում տեղական կորոնավիրուսային վարակումներ չեն եղել

24

Չինաստանում, վերջին 50 օրվա ընթացքում, հայտնաբերվել են միայն կորոնավիրուսային վարակի արտերկրից ներբերված դեպքեր: Փորձագետները կարծում են, որ երկրի իշխանություններին հաջողվել է նման արդյունքի հասնել, քանի որ նրանք հենց սկզբից գիտեին, թե ինչպես վարվել՝ հիմնվելով նախորդ SARS համաճարակների փորձի վրա:

«Քաղաքները, առանձին թաղամասերը և նույնիսկ բնակելի համալիրները անմիջապես փակում էին, եթե կրկնվող բռնկումներ էին լինում: Վիրուսի առումով բացթողում արած տեղական առաջնորդները հեռացվում ին իրենց պաշտոններից», ասում է Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի խորհրդատու Թեմուր Ումարովը, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը: