Ալիև․ Բաքուն և Երևանը չեն հասել Ղարաբաղ խաղաղապահներ բերելու կետին

97

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղ խաղաղապահներ բերելու մասին: Այդ մասին նա հայտարարել է Sky News-ի եթերում: Ալիևը խաղաղապահներին անվանել է հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը, որը մշակվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է «հողերն ազատագրվեն», և որ Ադրբեջանի քաղաքացիները «վերադառնան» այնտեղ: Դրանից հետո, նրա խոսքերով, համապատասխան պայմանագիրը ստորագրելուց հետո կողմերը կորոշեն, թե ովքեր են լինելու խաղաղապահները: