Քիչ առաջ վերդարձա Հադրութից. ոչինչ չի փոխվել

129

Մեր թղթակից Գևորգ Գյուլումյանը հաղորդում է, – Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից: Ինչ խոսք, թշնամու հրետանու ճանկռտոցների հետքերը տեղ-տեղ երևում էին, բայց քաղաքը կանգուն է իր ամբողջ վեհությամբ:

Նրանք, ովքեր ասում էին, թե Հադրութը քարուքանդ է եղել, ստորաբար ստում էին և ջուր լցնում թշնամու քարոզչամեքենայի ջրաղացին: Իսկ թրքաբարո խոսակցությունները, թե քաղաքը գտնվում է թուրք-ադրբեջա ական տանդեմի տկրապետության տակ, զառանցանք է: Դա Իլհամ Ալիևի երազն է, որը երբեք չի կատարվելու:

Հ.Գ. Առհասարակ որևէ բան ասելուց առաջ մտածեք, ճշտեք, նոր ասեք, նույնիսկ, եթե ձեր մտերիմի հետ եք զրուցում: