Վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ զոհվել է ԵՊԲՀ դասախոս Վահե Մելիքսեթյանը

44

Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության խորհրդի հիմնադիր, ՀՀ ֆարմակոլոգների ասոցիացիայի անդամ, ԵՊԲՀ Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանն Արցախում զոհվել է վիրավոր զինվորներին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Խոր վշտով տեղեկացա Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս, ԵՊԲՀ հայցորդ Վահե Մելիքսեթյանի անժամանակ մահվան բոթի մասին: ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի շրջանավարտը զոհվել է մարտի դաշտում՝ վիրավոր զինվորին մասնագիտական օգնություն ցուցաբերելու ժամանակ:

Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և սովորողների անունից ցավակցությունն եմ հայտնում Վահե Մելիքսեթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Հավերժ հիշատակ և խոնարհում»: