Սաադաթ Կադիրովային դուրս են շպրտել ՏԱՍՍ-ից

468

Ռուս լրագրող, մեկնաբան Վլադիմիր Սոլովյովի վարած հաղորդման ժամանակ ՏԱՍՍ գործակալության դիվանագիտական կապերի պատասխանատու ադրբեջանցի Սաադաթ Կադիրովան բղավոցով պնդում էր, թե ադրբեջանցիները շատ ճիշտ են արել, որ հրթիռակոծել են Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին. հետո՞ ինչ, որ այնտեղ մադիկ են եղել: Նրա խոսքով՝  հայ զինվորները մտել են եկեղեցի, ու եթե անգամ նրանք աղոթելու համար են այնտեղ եղել, միևնույն է, պատերազմի ժամանակ արդարացված է, որ ադրբեջանցիները նրանց ցանկացել են ոչնչացնել թեկուզ հենց  եկեղեցում:

Բանավեճին ներկա ռուս փորձագետներն ապշել ու վրդովվել էին Կադիրովայի անմարդկային մեկնաբանությունից:

Այսօր ՏԱՍՍ-ը Սաադաթ Կադիրովային մեղմ ասած՝ աշխատանքից ազատել է, իսկ եթե իրավիճակը ճիշտ բնութագրենք՝ ուղղակի դուրս է շպրտել գործակալությունից: