Մոսկվայում սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները

41

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ քիչ առաջ սկսվել են Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Զոհրաբ Մնացականյանի բանակցությունները:

Ինչպես Facebook-ում գրել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախարարներն արդեն նստած են նույն սեղանի շուրջ: Նա նաև կցել է համապատասխան լուսանկարը՝ մակագրելով. «Սկսվեց»: