«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը հրավիրվել է Ոստիկանություն

50

«Հրավիրվել եմ Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Գնում եմ»,-ֆեյսբուքյան էջում գրել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը

Այնուհետև նա նոր գրառում է կատարել. «Դուրս եկա ոստիկանությունից։ Շատ ջերմ մթնոլորտում ինձ խնդրեցին ֆեյսբուքից հեռացնել մեկ գրառում։ Ինչը, ելնելով պատերազմական իրավիճակից, անում եմ։ Ամեն ինչ լավ է լինելու…»:

Ավելի վաղ նա այսպիսի գրառում էր կատարել. «Բարի խորհուրդ իշխանությանը։

Երբ արգելում ես որևէ տեղեկությունների տարածում, սադրում ես քո իսկ ժողովրդին փնտրել չստուգված, անհայտ աղբյուրներից տեղեկություններ։

Արդյունքը միշտ լինում է ավելի վատը, քան ազատ մամուլի դեպքում։

Ես զգուշացրեցի։ Մնացածը դուք գիտեք…»: