Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը՝ իբր Հադրութը գրավել են

52

«Իլհամ Ալիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրև Հադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ գրառման  մեջ»,- տեղեկացնում է Արցախի նախագահի մամլո խոսնակ Վահրամ Պողոսյանը:

 Իսկ նրա ֆեյսբուքյան նախորդ գրառումը հետևյալ բովանդակությունն ունի. «Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել»:

 ՀՀ ՊՆ-ից թարմ տեղեկություն հաղորդեցին այն մասին, որ կրկին հրթիռային հարված հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։