Թուրքիայի խորհրդարանը հայտարարեց, որ Անկարան կարող է զինվորականներ ուղարկել Ադրբեջան

104

Թուրքիայի խորհրդարանը կարող է զինվորականներ ուղարկել Ադրբեջան Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտության ֆոնին, “բայց դեռևս այդպիսի անհրաժեշտություն չկա”, հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Մուստաֆա Շենթոփը։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Շենթոփը հայտարարել է, որ “Երևանը պետք է գործի միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերին համապատասխան և անհապաղ դուրս բերի իր զորքերը գրավյալ տարածքից”: