Եվրոպացիները ցանկանում են, որ Բայդենը հաղթի ԱՄՆ ընտրություններում

34

Համաձայն YouGov-ի անցկացրած հարցման արդյունքների, Եվրոպական խոշոր երկրներում մարդկանց մեծ մասը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 4-ը Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում և Շվեդիայում: Դրան մասնակցել է ընդհանուր առմամբ ավելի քան ինը հազար մարդ:

Ամենից շատ Բայդենին աջակցում են դանիացիները։ Այդ երկրում հարցվածների 80%-ը ցանկանում է տեսնել նրան որպես ԱՄՆ նախագահ: Իտալացիների 58%-ը նույնպես արտահայտվել է Բայդեն օգտին, իսկ այլ երկրներում՝  61-71%-ը: