ԵԱՏՄ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը

54

Հայաստանը պատրաստ է վերսկսել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Այս մասին Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով՝ Երևանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների և արտգործնախարարների երեկ արած հայտարարությունների, հայտնում է РБК-ն: