Գիտնականները զգուշացնում են հոկտեմբերի երկարատև մագնիսական փոթորիկների մասին

49

Հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում սպասվում է հնգօրյա մագնիսական փոթորիկ, որը կուժեղանա հոկտեմբերի 25-ին: Այս կանխատեսումն արել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտի Արեգակի ռենտգենային աստղագիտության լաբորատորիայի գիտնականները:

Համաձայն ինստիտուտի կայքում հրապարակված կանխատեսումների, հոկտեմբերի 21-ին կսկսվի G1 աստիճանի մագնիսական փոթորիկ: Այն կավարտվի հոկտեմբերի 24-ին: Հաջորդ օրը փոթորիկը կվերածվի միջին փոթորկի (G2): Նշվում է, որ Երկրի մագնիտոսֆերան նորմային կվերադառնա միայն հոկտեմբերի 29-ին:

Մագնիսական փոթորիկների դասակարգման մեջ կա ընդամենը հինգ մակարդակ`G1-ից G5: Ենթադրվում է, որ G1 փոթորիկը կարող է փոքր խափանումներ առաջացնել էներգահամակարգերում, իսկ ավելի ուժեղ փոթորիկները հանգեցնում են նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումների: