ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ

34

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանական 18 բանկերի նկատմամբ: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան ֆինանսական վարչության կայքը:

Ինչպես հայտնի է դարձել, այս որոշումը նախարարությունը կայացրել է Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոյի հետ խորհրդակցելուց հետո:

Պարզաբանվում է, որ Amin Investment Bank-ը, Bank Keshavarzi Iran-ը, Bank Maskan-ը, Iran Zamin Bank-ը և իրանական այլ բանկեր ընդգրկվել են ԱՄՆ պատժամիջոցների ցանկում: