Ամերիկյան զորքերը կարող են վերադառնալ Աֆղանստանից մինչ տարեվերջ

40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business-ին հայտարարել է, որ ամերիկյան զորքերը Աֆղանստանից կարող են վերադառնալ մինչև տարեվերջ:

«Իհարկե, մինչև տարեվերջ», ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք զինծառայողների վերադարձը մինչև Սուրբ Ծննդյան տոնը կամ հաջորդ տարվա կեսին կամ սկզբին:

«19 տարին բավարար ժամանակահատված է, մենք այնտեղ ոստիկանության գործառույթներ ենք իրականացրել», ասել է Թրամփը: