Ալիև․ Բաքուն ամեն կերպ կվերադարձնի իր հողերը, բայց ցանկանում է դա անել «խաղաղ ճանապարհով և Հայաստանին տալիս է վերջին հնարավորությունը»

432

«Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանի փրկության ճանապարհը զորքերի դուրսբերումն է: Հետևեք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, մենք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Ես այս մասին բազմիցս խոսել եմ», ասել է Ալիևը, որի խոսքերը մեջբերում է «Կոմերսանտ»-ը։

Ադրբեջանի նախագահը կարծում է, որ այսօր Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունները կարող են շատ բան պարզ դարձնել: Այնուամենայնիվ, եթե Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հայտարարի, որ Ղարաբաղը Հայաստան է, «բանակցությունների մասին խոսք լինել չի կարող»:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Բաքուն ամեն կերպ կվերադարձնի իր հողերը, բայց ցանկանում է դա անել «խաղաղ ճանապարհով և Հայաստանին տալիս է վերջին հնարավորությունը»: