8-ի զուգադիպությունը. Արգիշտի Քյարամյանը ԱԱԾ տնօրեն նշանակվեց հունիսի 8-ին, պաշտոնից ազատվեց հոկտեմբերի 8-ին

239

ՀՀ նախագահի պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք  Արմեն Սարգսյանի հրամանագրի մասին.

  «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

2020թ. հոկտեմբերի 8
Երևան
ՆՀ-235-Ա»

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանն այս տարվա  մայիսի 5-ին նշանակվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ,  իսկ հունիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել էր ԱԱԾ  տնօրեն:

Արգիշտի Քյարամյանը 2019 մարտի 1-ից  աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:

2019 ապրիլի 10-ից 2020 մայիսի 4-ը  աշխատել է ՀՀ Վարչապետի որոշմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ՝ նշանակումից 5 օր անց սկսելով համատեղել պաշտոնը պետի՝ Դավիթ Սանասարյանի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնի հետ:

2020 մայիսի 4 – մայիսի 5-ը՝  1 օրով նշանակվել է ՀՀ Քնչական կոմիտեի նախագահի տեղակալ։

2020 մայիսի 5 – հունիսի 8-ը նշանակվել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն]: Մեկ օրով ՔԿ նշանակումը վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը անվանել է քաղաքական որոշում, որը կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակներում։

2020 հունիսի 8-ից առ այսօր զբաղեցնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնը: