Պեսկովը գնահատեց Արցախի հարցով եռակողմ հանդիպման հնարավորությունը

43

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպում Ղարաբաղում հակամարտության քննարկման համար չի նախատեսվում, հաղորդում է Gazeta.Ru-ի թղթակիցը:

«Ցանկացած շփում, որը կարող է օգնել լուծել իրավիճակը և դուրս գալ անմիջական զինված հակամարտության փուլից, միայն ողջունելի է», ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե եռակողմ գագաթաժողովը որքանով կարող է օգնել իրավիճակի կարգավորման գործընթացում:

Միաժամանակ Պեսկովը նշել է, որ ներկայումս եռակողմ գագաթաժողով չի ծրագրվում, և «այս պահին նման հանդիպման մասին խոսք չկա»: