«Չնայած հայկական տարածքից իրականացվող հրետակոծությանը, մենք չենք անցնում Հայաստանի տարածք, չնայած դրա համար բոլոր հնարավորությունները կան»

81

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական «Առաջին ալիքին» տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է․

«Ես հարցազրույցներից մեկում խոսել եմ նման քաղաքականության անընդունելիության մասին: Հակամարտությունը չպետք է դուրս գա Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից: Փաստորեն հակամարտությունը նույնիսկ Հայաստանի տարածք չի մտնում:

Քանի որ, չնայած հայկական տարածքից իրականացվող հրետակոծությանը, մենք ոչ մի հարված չենք հասցնում Հայաստանի տարածքին, մենք չենք անցնում Հայաստանի տարածք, չնայած դրա համար բոլոր հնարավորությունները կան: Հայկական կողմը փորձում է այս դիմակայության մեջ ներքաշել ՀԱՊԿ-ը՝ ապարդյուն: Նա փորձում է ներգրավել եվրոպական երկրներին, և, ըստ էության, փորձում է միջազգայնացնել այս հակամարտությունը», ասել է Ալիևը: