Հաշվարկվեց Թրամփի բուժման արժեքը

29

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսային նոր վարակի բուժման համար ծախսերը գնահատվում են ավելի քան 100.000 դոլար, գրում է The New York Times-ը:

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում պետության ղեկավարը բազմիցս թեստավորվել է նոր տեսակի կորոնավիրուսի համար, ինչպես նաև ստացել է փորձարարական բուժում, ստերոիդներ և թթվածին:

«Նրա համար, ով նախագահ չէ, դա կարժենար ավելի քան 100 հազար դոլար», նշում է թերթը: