Կորոնավիրուսի մուտացիան չի ազդի պատվաստանյութի արդյունավետության վրա․ Ռոսպոտրեբնադզոր

38

Մինչև օրս չեն նկատվել կորոնավիրուսի այնպիսի մուտացիաներ, որոնք էական կլինեին համաճարակաբանական գործընթացի համար: Այս մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան:

Գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ կորոնավիրուսը դանդաղորեն է մուտացիայի ենթարկվում, հետևաբար այդ գործընթացը չի ազդի մշակված պատվաստանյութի արդյունավետության վրա: Ներկայումս ինչպես աշխարհում, այնպես էլ Ռուսաստանում չեն գրանցվել որևէ տվյալներ, որոնք ցույց կտային, որ վիրուսը դարձել է ավելի պաթոգեն և վարակունակ:

Այո, իհարկե, դա կենդանի վիրուս է, այն փոխվում է: Բայց այն շատ ավելի դանդաղ է փոխվում, քան գրիպի վիրուսը», ասել է Պոպովան «Ռոսիա 24» հեռուստաալիքին: