Թշնամու հարվածը միտումնավոր ուղղված է եղել եկեղեցուն ու լրագրողներին

29

Ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու երկրորդ հրթիռակոծության հետևանքով  վիրավորվել է 3 լրագրող. թվիթերյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Լրագրողները  նկարահանելիս են եղել առաջին հարվածի հետևանքները և հետևել է երկրորդ հարվածը:

Արտակ Բեգլարյանը նշել է, որ հարվածը միտումնավոր է  եղել եկեղեցուն ու լրագրողներին, քանի որ թշնամին անօդաչուներով հետևել է նրանց մինչև հարված հասցնելը:

ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Շուշիում եկեղեցու մոտ հրետակոծության հետևանքով  վիրավորվել է արտասահմանցի լրագրող, նրան տեղափոխել են հիվանդանոց։