Ըստ բժշկի, Թրամփի մոտ վերացել են COVID-19-ի ախտանիշները և հայտնվել են հակամարմիններ

27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կան կորոնավիրուսի հակամարմիններ, և այս պահի դրությամբ նա չունի COVID-19-ի ախտանիշներ: Այս մասին հայտարարել է նախագահի բժիշկ Շոն Քոնլին, հաղորդում է ՌԻԱ գործակալությունը:

Թրամփը հիվանդանոցից դուրս էր գրվել հոկտեմբերի 5-ին, որտեղ անցկացրել էր երեք օր: Ամերիկացի առաջնորդը նախատեսված բուժման կուրսը շարունակում է Սպիտակ տանը: