Էրդողան․ Թուրքիան մտադիր չէ մշտապես մնալ Սիրիայում

46

«Թուրքիան իր զորքերը դուրս կբերի Սիրիայից այդ երկրում երկարաժամկետ խաղաղություն հաստատելուց հետո»,  հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քաթարի The Peninsula թերթին տված հարցազրույցում, որից հատվածներ լույս են տեսնում Անադոլուի կողմից:

«Ինչ վերաբերում է Սիրիային, ապա Թուրքիան մտադիր չէ մշտապես մնալ այդ երկրում: Հենց հակամարտության երկարաժամկետ լուծում տրվի, մենք կհեռանանք այդ հողերից»,  ասել է Թուրքիայի ղեկավարը:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի խորհրդարանը նախօրեին հավանություն էր տվել Սիրիայում և Իրաքում գործողություններ իրականացնելու համար զինված ուժերի լիազորությունները մեկ տարով երկարացնելու կառավարության հայցին: