Ալիևը Պուտինից է իմացել Ջաբրաիլյան ջարդի մասին․ FreeAzerbaijan

281

Ադրբեջանի ընդդիմադր մամուլը պնդում է, որ Ջաբրայիլ քաղաքի մոտ Ադրբեջանական զորքերի խոշոր կորուստների մասին այդ երկրի գեներալիտետը չի հաղորդել Իլհամ Ալիևին։ Ըստ այդ մամուլի ադրբեջանական զորքերի վերջին խայտառակ պարտության մասին այդ երկրի նախագահը իմացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, երբ զանգել էր նրան շնորհավորելու ծննդյան օրվա առթիվ։

ՌԴ նախագահը իր անհանգստությունն էր հաղորդել Արցախի շուրջ ստեղծված լարվածության մասին, ինչին ի պատասխան Ադրբեջանի նախագահը պարծեցել էր Ջաբրաիլի ուղղությամբ իր զորքերի հաջողության մասին, հայտնում է լրատվամիջոցը։ Սակայն Ռուսաստանի նախագահը ասել էր, որ ինքը այլ տեղեկատվության է տիրապետում, ըստ որի Ադրբեջանի խոշոր զորային միավորումներ հայտնվել են շրջապատման մեջ, որից դուրս գալու համար անգամ ստիպված են եղել մոտենալ Իրանի հետ սահմանին հույս ունենալով ստանալու նրանց աջակցությունը փրկվելով հայկական հրետանու մահացու արկերից, գրում է FreeAzerbaijan կոչվող արտասահմանում հրատարակվող լրատվամիջոցը։