Ադրբեջանի իշխանություններ. «Երկիրն ունի բավարար ռեսուրսներ Ղարաբաղում գործողությունների իրականացման համար»

86

Ադրբեջանը բավարար տնտեսական ռեսուրսներ ունի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակելու համար, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Էմիլ Մեջիդովը:

Այն, ինչ հիմա տեղի է ունենում, փոխում է պատկերը, բայց միևնույն ժամանակ, դա արդյունք է այն տասնամյակների, երբ մենք ստիպված պատրաստվում էինք», ասել է Մեջիդովը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների բարձր գինը ոչ մի կերպ չի ազդում Բաքվի տնտեսության վրա: Մաջիդովը նաև հավաստիացրել է, որ ներկայումս Ադրբեջանը տնտեսական ու ֆինանսական օգնության կարիք չունի: