Ադրբեջանը զենք է ստանում Վրաստանի օդային տարածքով

112

Հայտնի լրագրող, politic.am-ի խմբագիր Բորիս Մուրազին իր ՖԲ էջում գրում է, – “Մինչ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պնդում է, որ վրացիների հետ ահագին հարցեր լուծել են և Վրաստանին ադրբեջանին հասնող օգնությանը ճանապարհ տալու մեջ մեղադրողները սադրիչներ են, Թուրքիայի Թեքիրդաղ քաղաքից Բաքու է շտապում ալիևների ընտանիքին պատկանող ընկերության բեռնատար ինքնաթիռը, որը աշխարհի տարբեր երկրներ անօրինական զենքի փոխադրմամբ է հայտնի։

Թուրքիան Թեքիրդաղ քաղաքում ունի իր երկրի ամենամեծ ռազմաբազաներից մեկը, իսկ թե ինքնաթիռը ինչ է այդ քաղաքից տանում Բաքում պետք է գուշակել։ Ես օրինակ կարծում եմ, որ կարտոշկայա տանում, որից մի մեշոկը ընկել է Վրաստանի մեր դասպանատան բակում”։