«Ռուսաստանը հաստատեց, որ կկատարի իր պարտավորությունները, եթե Հայաստանը հարձակման ենթարկվի»

109

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը երաշխիքներ է տվել, որ կկատարի իր պարտավորությունները հավաքական անվտանգության ոլորտում, եթե հայկական տարածքը հարձակման ենթարկվի: Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում:

«Ռուսաստանը հավաստիացրել է, որ կկատարի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները», ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին: «Կա պայմանագրային հիմք, և այդ համաձայնագրերում նշված է, որ, ըստ էության, Հայաստանի Հանրապետության տարածքին ուղղակի սպառնալիքի դեպքում, ըստ մի շարք պարամետրերի, Ռուսաստանը պետք է կատարի որոշակի պայմանագրային պարտավորություններ», ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը համատեղ հարձակման է ենթարկվում Ադրբեջանի, Թուրքիայի և սիրիացի ահաբեկիչների կողմից: