Նիդերլանդների խորհրդարանը որոշում ընդունեց Ադրբեջան ահաբեկիչների փոխադրման կապակցությամբ

42

Նիդերլանդների խորհրդարանը ընդունել է 2 որոշում, որոնցում ասվում է, որ Թուրքիան ահաբեկիչներ է փոխադրել Սիրիայից Ադրբեջան։ Պառլամենտը կոչ է արել կառավարությանը գործնական քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ-ի շրջանակներում որպեսզի սկսվի հետաքննություն այդ փաստի ստուգման համար։

Մյուս որոշմամբ Նիդերլանդների խորհրդարանը կոչ է արել քայլեր ձեռնարկել ՆԱՏՕ-ի շրջանակում պատասխանատվության կանչել Թուրքիային Ղարաբաղյան հիմնախնդրի մեջ ներքաշվելու համար։ Այս որոշումների հեղինակն է խորհրդարանի անդամ Ջոել Ֆորդեվինդը։