Հայաստանն ու Արցախն այս պատերազմով վճռում են աշխարհի ճակատագիրը (տեսանյութ)

103

Ամբողջ գիշեր ռմբակոծվել ու հրթիռակոծվել են Ստեփանակերտը, Արցախի այլ քաղաքներ ու գյուղեր, բայց Արցախն աննկուն է, Արցախը կանգուն է՝ շնորհիվ Հայաստանի Զինված ուժերի ու Արցախի Պաշտպանության բանակի: Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը, վերլուծելով իրավիճակն ու մասնավորապես անդրադառնալով այս օրերին օտար երկրների՝ փոփոխության ենթարկված դիրքորոշումներին ու վերաբերմունքին,  նկատել է, որ նրանցից ոմանք սկսել են վճռականություն ցուցաբերել,  թուրք-ադրբեջանական ահաբեկչական բանակին ուղիղ հարվածներ հասցնելու մասին  բացահայտ հայտարարություններ անել:

Հայաստանն ու Արցախն այս պահին աշխարհաքաղաքական լուրջ խնդիրներ են լուծում, այս պատերազմով վճռում են Լոնդոնի, Թեհրանի, Վաշինգտոնի, Դելլիի, Փարիզի, Պեկինի ճակատագիրը, որովհետև բոլորն են պանթուրքիզմի թիրախ դառնալու: Իսկ Վրաստանում թեկուզ մեկ հոգի թող չկասկածի, որ Հայաստանի պետականության պահպանմաբ է որոշում նաև Վրաստանի պետականության պահպանման հարցը: Եթե չլինի Հայաստանի պետականությունը, Վրաստանի պետականության կործանումն օրերի հարց է:

Մանրամասները՝ տեսանյութում