Հայաստանը հերքեց Բաքու-Ջեյհան նավթամուղը գնդակոծելու մասին Ադրբեջանի տարածած լուրերը

69

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի գլխավոր դատախազության այն հաղորդագրությունը, թե հայկական կողմը փորձել է հարվածներ հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ադրբեջանի այն հաղորդումները, թե հայկական զորամասերը փորձել են հարվածներ հասցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, բացահայտ կեղծիք են: Մենք բազմիցս նշել ենք, որ նավթագազային ենթակառուցվածքը մեր թիրախը չէ, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև շեշտել է, որ անկախ գտնվելու վայրից, ոչնչացվելու են բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից կրակ կարձակվի Ղարաբաղի ուղղությամբ: