Էրդողանն արդեն Պուտինի նյարդերի վրա է ազդում ու հասել է «կարմիր գծերին». թուրք վերլուծաբան

63

Ռուսաստանի հարցերով թուրք վերլուծաբան Քերիմ Հասը իր տեսակետներն է ներկայացրել Թուրքիայի՝ Ադրբեջանին աջակցելու եւ Արցախի դեմ պատերազմում սիրիացի ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ։

Թուրքական Ahval–ում հրապարակված հոդվածում Քերիմ Հասը շեշտել է, որ Թուրքիան Կովկասում Պուտինի նյարդերի վրա է ազդում եւ հասել է «կարմիր գծերին»։

Քերիմ Հասի խոսքով՝ Թուրքան Ղարաբաղը խառնել է Սիրիայի կամ Լիբիայի հետ։ «Ղարաբաղը ՌԴ–ի անմիջական ազդեցության գոտին է, եւ Ռուսաստանը Թուրքիային թույլ չի տա ավելի շատ միջամտել։ Թեև արտաքուստ Պուտինը լռում է, իրականում նա ունի քաղաքականություն։ Պուտինը կարող է փորձել նաեւ ավելի շատ արեւմտամետ գիծ բռնած Փաշինյանին «ճիշտ ուղղու» վրա դնելու ռազմավարությունը։

Էրդողանը ջիհադական ահաբեկիչներին դարձրել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենակարեւորը գործիքը։

«Արդեն քիչ է մնում, որ Ռուսաստանը բացեիբաց հայտարարի, որ Լեռնային Ղարաբաղ ջիհադական ահաբեկիչներին Սիրիայից բերել է Էրդողանի Թուրքիան»,–նշել է Քերիմ Հասը։

Աղբյուր՝ News.am