ԵՄ-ն ապատեղեկատվություն է տեսնում ղարաբաղյան «հակամարտության բոլոր կողմերից»

33


ԵՄ Արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Այս մասին նա հայտարարել է՝ այսօր ելույթ ունենալով Եվրոխորհրդարանում կայացած նստաշրջանում:

«Ցավոք, ներկա պայմաններում չի կարելի բացառել հակամարտության սրումը և դրանում տարածաշրջանային խաղացողների ներգրավումը: Ես Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հետ քննարկել եմ այս իրավիճակը, և այն քննարկել եմ նաև Թուրքիայի արտգործնախարարի հետ (տարածաշրջանային երկու կարևոր դերակատարների)՝ շեշտելով, որ անհրաժեշտ է, որ տարածաշրջանային տերությունները զերծ մնան հակամարտություն առաջացնող հռետորաբանությունից ու գործողություններից», ասել է նա։

«ԵՄ-ն ապատեղեկատվության մեծ ալիք է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերից, ինչը հատկապես վտանգավոր է ԵԱՀԿ մշտադիտարկման դադարեցման պայմաններում», ասել է Բորելը: