Դաժան և անզիջում դիմագծերով աստվածության կոփածո, վիթխարի քանդակ՝ Լճաշենում

86

Հնագետ Հակոբ Սիմոնյանը քիչ առաջ նոր հրապարակում արեց.

Կռիվ է, օրհասկան կռիվ: Ու զարթնել են հայոց հին աստվածները՝ ի սարսափ թշնամու և ի պահպանություն հայոց աշխարհի:

2020 թ. ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի (գիտական ղեկ.՝ Հակոբ Սիմոնյան, ջոկատի պետ՝ Կարեն Ծերեթյան) իրականացրած պեղումների արդյունքում Լճաշենի բրոնզի դարի միջնաբերդում հենց նոր բացահայտված ժայռակերտ՝ հզոր, առնական, ինչ-որ տեղ դաժան և անզիջում դիմագծերով աստվածության կոփածո, վիթխարի քանդակ: