Բաքու․ «Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում դուրս չեն գալիս երկրի սահմաններից, սակայն գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի տարածքից»

38

«Ադրբեջանը գործում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողության ընթացքում, սակայն գնդակոծությունն իրականացվում է Հայաստանի տարածքից», այսօր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Հուսեյն Մահմուդովը:

Մեր խնդիրն է հնարավորինս արագ ավարտել այս գործողությունը՝ պայմաններ ստեղծելու, որպեսզի Հայաստանը կորցնի Ադրբեջանի նկատմամբ նման սադրիչ գործողություններ իրականացնելու ցանկությունը», ասել է նա: «Մեր խնդիրն իրականացվում է Ադրբեջանի տարածքում և ոչ մի կերպ չի անցնում Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից այն կողմ»:

«Այս հարցը (Հայաստանի տարածքից գնդակոծման հետ կապված) պետք է լուծվի պաշտոնական Երևանի վրա ճնշման ուժեղացման միջոցով», ասել է Մահմուդովը: