Բաքուն հայտարարել է, թե չի օգտագործում արգելված զինամթերք

52

«Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը չի օգտագործում արգելված տեսակների զենք», այսօր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Հուսեյն Մահմուդովը:

«Ես միանգամայն հստակ պատասխանում եմ՝ ոչ մի կերպ, ոչ մի դեպքում, մենք չենք օգտագործում արգելված զենքի տեսակներ», ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, արդյոք Լեռնային Ղարաբաղում իրականացվող գործողություններում օգտագործվում են կասետային ռումբեր կամ այլ արգելված զինատեսակներ։