Ադրբեջանը քրեական գործ է հարուցել «արտահանման նավթատարի հրթիռակոծման առնչությամբ»

88

«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի՝ հայկական կողմի հրթիռակոծման առնչությամբ», այսօր հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

«Նավթատարը հրթիռակոծելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 11 հոդվածներով, հետաքննությունը հանձնված է Գլխավոր դատախազության Քննչական վարչությանը», ասված է հայտարարության մեջ:

Գլխավոր դատախազության տեղեկատվության համաձայն, «հոկտեմբերի 6-ին «Սմերչ» բազմակողմանի հրթիռային համակարգից հայկական զինված ուժերը կրակ են բացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մի հատվածի վրա»: