Ադրբեջանը սպառնաց պատասխանել Հայաստանի կողմից «Իսկանդեր»-ի կիրառման դեպքում

84

Հատուկ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հրամայել է պատասխան միջոցներ ձեռնարկել հայկական ուժերի կողմից «Իսկանդեր» համալիրների օգտագործման դեպքում:

Հասանովի խոսքերով՝ «Իսկանդեր»-ի օգտագործման պարագայում Ադրբեջանը համարժեք պատասխան կտա: Նախարարը հանձնարարել է ծրագրել գործողություններ՝ հարվածելու հակառակորդի ռազմական-ռազմավարական ենթակառուցվածքներին՝ մեծ կործանարար ուժով զենքի կիրառմամբ: