Ադրբեջանը նախապատրաստվում է հարձակման՝ հավաքվելով Իրանի սահմանի մոտ

98

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը նախապատրաստվում են հարձակման՝ կուտակվելով Իրանի սահմանների մոտ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բանակը չկարողանա կրակել իրենց վրա, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Նրա խոսքերով՝ արդեն երկրորդ օրն է, որ ադրբեջանական զորքերը, չունենալով բավարար կարողություններ արդյունավետ հարձակողական գործողություններ իրականացնելու համար, սկսել են ակնհայտ սադրանքների դիմել:

Հովհաննիսյանը շեշտել է, որ Ադրբեջանի զորամասերը մեծ խմբերով են կուտակվում իրանա-ղարաբաղյան սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) և, «թաքնվելով սահմանի հետևում», փորձում են առաջ շարժվել:

Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կարծում է, որ նման մարտավարության միջոցով ադրբեջանական բանակը Արցախին փորձում է հրահրել կրակ բացել կամ հարվածներ հասցնել Իրանի սահմանի ուղղությամբ:

Միաժամանակ նա կարծիք է հայտնել, որ այլընտրանքի բացակայության դեպքում ադրբեջանցի զինծառայողները կարող են նահանջել կամ փախչել Իրան:

«Դրանից խուսափելու համար մենք կարծում ենք, որ իրանական կողմը, որն անկասկած տեսնում է այս ամենը, պետք է կանխի կամ ստիպի նրանց զերծ մնալ այդպիսի կուտակումներից», ամփոփել է Արծրուն Հովհաննիսյանը: