Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա հոկտեմբերի 27-ին

39

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. այն տեղի կունենա հոկտեմբերի 27-ին ժամը 13:00-ին:

Նիստը հետաձգվեց այն պատճառով, որ 4 մեղադրայլներից 3-ն Արցախում են:

Դատավոր Աննա Դանիբեկյանը՝ բացելով նիստը, հայտնեց, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան կարեն Մեջլումյանին ստացել է նիստը հետաձգելու մասին միջնորդությունը: Սեյրան Օհանյանը դեռ Արցախում է եւ չի կարող վերադառնալ եւ մասնակցել նիստին: Փաստաբանը խնդրել է իր պաշտպանյալի բացակայությունը հարգելի համարել եւ հետաձգել նիստը:

Նման միջնորդություն է ներկայացրել նաեւ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբանը՝ Միհրան Պողոսյանը:

Նիստին միայն ներկա էր Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը, ով եւս միջնորդեց նիստը հոկտեմբերի 27-ին կամ ավելի ուշ նշանակելու մասին:

Աղբյուր՝ News.am