Պեսկովն արձագանքեց Ղարաբաղում սիրիացի գրոհայինների մասին Ասադի հայտարարությանը

43

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի խոսքերին՝ կապված Ղարաբաղում սիրիացի ահաբեկիչներ օգտագործելու մասին, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Նա նշել է, որ Կրեմլը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում է այս իրավիճակի վերաբերյալ պետությունների ղեկավարների բոլոր հայտարարությունները:

Ավելի վաղ Ասադը Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանին անվանել էր Լեռնային արաբաղում հակամարտության նոր փուլի գլխավոր նախաձեռնողը և ասել, որ թուրքական կողմն այնտեղ օգտագործում է սիրիացի ահաբեկիչներ: